Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) 2016թ. աշխարհի լավագույն թիմ է ճանաչել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լեսթեր Սիթիին»:
110 երկրների լրագրողների մասնակցությամբ քվեարկությունում իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը ստացել է ձայների 20.71 տոկոսը: Երկրորդ տեղում է Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը՝ 15.39: Եռյակը եզրափակել է Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»՝ 11.2:
Տարվա լավագույն մարզական միջոցառում է ճանաչվել Ֆրանսիայում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ 28.13 տոկոս: Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդ տեղում է՝ 25.6 տոկոս: Երրորդ տեղում է Ամստերդամում անցկացված աթլետիկայի Եվրոպայի առաջնություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:01 , 27 սեպտեմբերի
00:51 , 27 սեպտեմբերի 
00:42 , 27 սեպտեմբերի
00:09 , 27 սեպտեմբերի
22:19 , 26 սեպտեմբերի
22:13 , 26 սեպտեմբերի 
21:51 , 26 սեպտեմբերի
21:22 , 26 սեպտեմբերի
19:29 , 26 սեպտեմբերի
18:43 , 26 սեպտեմբերի