18:26 29 դեկտեմբերի, 2016Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) 2016թ. աշխարհի լավագույն թիմ է ճանաչել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Լեսթեր Սիթիին»:
110 երկրների լրագրողների մասնակցությամբ քվեարկությունում իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը ստացել է ձայների 20.71 տոկոսը: Երկրորդ տեղում է Եվրո-2016-ի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը՝ 15.39: Եռյակը եզրափակել է Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»՝ 11.2:
Տարվա լավագույն մարզական միջոցառում է ճանաչվել Ֆրանսիայում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ 28.13 տոկոս: Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդ տեղում է՝ 25.6 տոկոս: Երրորդ տեղում է Ամստերդամում անցկացված աթլետիկայի Եվրոպայի առաջնություն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.