14:10  ,  11 հուլիսի, 2012

«Չելսին» 20 միլիոն ֆունտ կառաջարկի Շյուրլեի համար

Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է նոր առաջարկ անել Լեւերկուզենի «Բայերին» Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերի կապակցությամբ, հայտնում է The Telegraph-ը:

Օրեր առաջ լոնդոնյան ակումբը 17 միլիոն ֆունտ էր առաջարկել 21-ամյա գերմանացու համար, սակայն «Բայերը» մերժել էր: Հիմա Ռոման Աբրամովիչի թիմը պատրաստվում է առաջարկվող գումարը հասցնել 20 միլիոն ֆունտ ստերլինգի: Մոտ օրերս կողմերը բանակցություններ կսկսեն:

Շյուրլեն 2011 թվականին գերմանական «Մայնցից» է տեղափոխվել «Բայեր»:

Բրիտանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ անգլիացի հարձակվող Դանիել Ստարիջը ցանկանում է հեռանալ «Չելսիից»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում