«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ 6-րդ տարին անընդմեջ եւ 7-րդ անգամ»,- գրել է անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջը՝ տեղադրելով Մխիթարյանի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում խփած գոլի տեսանյութը:
Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում Հայաստանի հավաքականի ավագը հավաքել էր 245 միավոր: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:
56 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել էր պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին՝ 45 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում