01:04 22 դեկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ:
«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ 6-րդ տարին անընդմեջ եւ 7-րդ անգամ»,- գրել է անգլիական ակումբի ֆեյսբուքյան էջը՝ տեղադրելով Մխիթարյանի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում խփած գոլի տեսանյութը:
Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթում Հայաստանի հավաքականի ավագը հավաքել էր 245 միավոր: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:
56 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել էր պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին՝ 45 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.