21:54  ,  18 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Տոտենհեմի» կամային հաղթանակները

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ գոլ բաց թողեց արդեն 5-րդ րոպեին: Աչքի ընկավ Թեո Ուոլքոթը: Երկրորդ խաղակեսում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հասնել կամային հաղթանակի: Լոնդոնցիների դարպասը գրավեցին Լերոյ Սանեն եւ Ռահիմ Ստերլինգը: «Մանչեսթեր Սիթի» 36 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է եւ 2-ական միավոր է գերազանցում «Լիվերպուլին» ու «Արսենալին»: «Լիվերպուլը» 17-րդ տուրում կխաղա «Էվերտոնի» հետ:

Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Բարնլիի» հետ եւ նույնպես տարավ կամային հաղթանակ: Առաջին գոլ բաց թողնելուց հետո Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեցին Դելե Ալին ու Դենի Ռոուզը: «Տոտենհեմը» 33 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Չելսին» ունի 43 միավոր:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 2:1

Լերոյ Սանե, 47, Ռահիմ Ստերլինգ, 71 - Թեո Ուոլքոթ, 5

«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 2:1

Դելե Ալի, 27, Դենի Ռոուզ, 71 - Էշլի Բարնս, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում