Մարադոնան հեռացվեց «Ալ Վասլի» գլխավոր մարզիչի պաշտոնից

09:11   11 հուլիսի, 2012

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի ղեկավարությունը հուլիսի 10-ին պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային, հաղորդում է Goal.com-ը:

Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ «Ալ Վասլը» անհաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում: Թիմը չկարողացավ տիտղոս նվաճել՝ զբաղեցնելով 8-րդ տեղը (առաջնությանը մասնակցում են 12 թիմեր):

2011-ին Մարադոնան երկու տարվա պայմանագիր էր ստորագրել «Ալ Վասլի» հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար արգենտինացին խնդիրներ ունի թիմի ղեկավարության հետ: Մարզչական կարիերայի ընթացքում Մարադոնան աշխատել է նաեւ արգենտինական «Մանդիյու» եւ «Ռասինգ» ակումբներում, ինչպես նաեւ իր երկրի ազգային հավաքականը գլխավորել է աշխարհի 2010թ. առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։