14:10  ,  15 դեկտեմբերի, 2016

Մկրտչյանը, Կերիմովը եւ Դաղստանի ներկայացուցիչները տարաձայնություններ ունեն

Մախաչկալայի «Անժին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառել թիմի առաջատար ֆուտբոլիստներին: Պատճառը ակումբի ղեկավարներ Սուրեն Մկրտչյանի, Սուլեյման Կերիմովի եւ Դաղստանի հանրապետության ներկայացուցիչների միջեւ տարաձայնություններն են, գրում է «Евро-Футбол.Ру»-ն:

Մկրտչյանը ղեկավարում է «Անժին», իսկ տրանսֆերային քաղաքականությամբ զբաղվում է ակումբի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն: Եթե տարաձայնությունները չհարթվեն, թիմից կարող են հեռանալ նաեւ գլխավոր մարզիչ Պավել Վրբան ու լավագույն խաղացողները: Այդ դեպքում Մկրտչյանն այլեւս ոչ մի կապ չի ունենա «Անժիի» հետ: Չի բացառվում, որ «Անժին» Ռուսաստանի առաջնության մնացած հատվածը կանցկացնի երկրորդ թիմի խաղացողներով:

Հիշեցնենք, որ Դաղստանի թիմում է հանդես գալի նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը երկար ժամանակ բացակայում է խաղադաշտից վնասվածքի պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում