14:10 15 դեկտեմբերի, 2016Մախաչկալայի «Անժին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վաճառել թիմի առաջատար ֆուտբոլիստներին: Պատճառը ակումբի ղեկավարներ Սուրեն Մկրտչյանի, Սուլեյման Կերիմովի եւ Դաղստանի հանրապետության ներկայացուցիչների միջեւ տարաձայնություններն են, գրում է «Евро-Футбол.Ру»-ն:
Մկրտչյանը ղեկավարում է «Անժին», իսկ տրանսֆերային քաղաքականությամբ զբաղվում է ակումբի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն: Եթե տարաձայնությունները չհարթվեն, թիմից կարող են հեռանալ նաեւ գլխավոր մարզիչ Պավել Վրբան ու լավագույն խաղացողները: Այդ դեպքում Մկրտչյանն այլեւս ոչ մի կապ չի ունենա «Անժիի» հետ: Չի բացառվում, որ «Անժին» Ռուսաստանի առաջնության մնացած հատվածը կանցկացնի երկրորդ թիմի խաղացողներով:
Հիշեցնենք, որ Դաղստանի թիմում է հանդես գալի նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը երկար ժամանակ բացակայում է խաղադաշտից վնասվածքի պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.