Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն առաջին հաղթանակն է տարել ավտոսպորտում։ Թենիսի համաշխարհային դասակարգման նախկին երրորդ ռակետը թենիսիստի կարիերան ավարտելուց հետո մասնակցում է ավտոռալիի մրցումների։ 2015-2016 թվականներին նա երկու անգամ հայտնվել էր ավտովթարում, սակայն մարզական հաջողություններ չէր ունեցել։
Վերջապես, Դավիթ Նալբանդյանը գրանցել է առաջին հաղթանակը՝ նվաճելով Copa Maxi Rally-ի հաղթողի տիտղոսը, հաղորդում է ESPN-ը։ Հաղթողի գլխավոր հավակնորդները դուրս են մնացել պայքարից։ Copa Maxi Rally-ին մասնակցում են ազգային եւ միջազգային մրցումներում հաջողություններ չունեցած ավտոարշավորդներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 օգոստոսի 
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի