14:25 12 դեկտեմբերի, 2016Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանն առաջին հաղթանակն է տարել ավտոսպորտում։ Թենիսի համաշխարհային դասակարգման նախկին երրորդ ռակետը թենիսիստի կարիերան ավարտելուց հետո մասնակցում է ավտոռալիի մրցումների։ 2015-2016 թվականներին նա երկու անգամ հայտնվել էր ավտովթարում, սակայն մարզական հաջողություններ չէր ունեցել։
Վերջապես, Դավիթ Նալբանդյանը գրանցել է առաջին հաղթանակը՝ նվաճելով Copa Maxi Rally-ի հաղթողի տիտղոսը, հաղորդում է ESPN-ը։ Հաղթողի գլխավոր հավակնորդները դուրս են մնացել պայքարից։ Copa Maxi Rally-ին մասնակցում են ազգային եւ միջազգային մրցումներում հաջողություններ չունեցած ավտոարշավորդներ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.