01:20  ,  10 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը 2019 թվականին կանցկացվի Հայաստանում: Որոշումն ընդունվել է ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում:

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար, որի անցկացման ստույգ ժամկետները եւ մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 10-ից 15-ը Երեւանում անցկացվեց Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2016/2017թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի մրցակիցներն էին Իտալիայի, Շվեյցարիայի ու Հունգարիայի հավաքականները: Եզրափակիչ մրցաշարը հաջորդ տարի ընդունելու է Վրաստանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English