23:17  ,  9 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգայի հանդիպումները կմեկնարկեն տարբեր ժամերի

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, 2018-2019 թվականների մրցաշրջանից ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի հանդիպումները կմեկնարկեն ոչ թե 23:45-ին (Երեւանի ժամանակով), այլ երկու հանդիպում կնշանակվի 22:00-ին, վեց հանդիպում՝ կեսգիշերին:

ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում նաեւ որոշվել է 2017-2018 թվականների Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ստադ դե Լյումեր» ստադիոնում:

Եվրոպայի լիգայի մրցանակային հիմնադրամին կավելացվի եւս 60 միլիոն եվրո, որը կբաշխվի մասնակից թիմերի միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում