15:12  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Մուսա Սոուի հերթական գոլը շրջադարձ հարվածով

Թուրքական «Ֆեներբահչեի» սենեգալցի հարձակվող Մուսա Սոուն հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի խաղում հաղթական գոլ է խփել շրջադարձ հարվածով:

Դա 30-ամյա սենեգալցու երրորդ նմանատիպ գոլն էր այս մրցաշրջանում: Ավելի վաղ նա շրջադարձ հարվածով գոլ էր խփել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում ու «Ռիզեսպորի» հետ Թուրքիայի առաջնության մրցավեճում:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում խփած գոլը

«Ռիզեսպորի» հետ խաղում խփած գոլը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում