01:10  ,  9 դեկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում ուկրաինական «Զարյայի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը խփել է անգլիական թիմի առաջին գոլը:

«Մխիթարյանն ապացուցեց, որ նա ունի ուժեղ մենթալիտետ: Նա ստիպված էր պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար բարդ հարմարման պատճառով: Հենրիխը շատ է աշխատել ֆիզիկական եւ տակտիկական որակների վրա: Մենք նրան գնելուց գիտեինք, որ նա տաղանդավոր խաղացող է: Այժմ Մխիթարյանը լավ է խաղում բոլոր մրցաշարերում՝ Պրեմյեր լիգա, Եվրոպայի լիգա, Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն: Գոլը նրան դրական հույզեր կհաղորդի: Ես շատ ուրախ եմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում