19:58  ,  6 դեկտեմբերի, 2016

Գվարդիոլա. Չեմ հասկացել, որ Ֆաբրեգասը ցանկանում է սեղմել ձեռքս

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է, թե դիտավորյալ չի սեղմել «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ձեռքը:

«Սեսկին ողջունել էի հանդերձարանում: Խաղից հետո, խաղադաշտում չեմ հասկացել, որ նա ցանկացել է սեղմել ձեռքս»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը «Չելսիին» պարտվել է 1:3 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում