Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը նման կլինի եզրափակիչի: Այդ խաղում կվճռվի խմբում առաջին տեղը զբաղեցնողի հարցը:
«Մենք խաղում ենք տանը եւ ցանկանում ենք ցուցադրել գերազանց խաղ: «Ռեալում» ոչ ոք չի մտածում շանսերի մասին, մենք մտադիր չենք զբաղվել մաթեմատիկայով: Պարզապես, ցանկանում ենք գրավել առաջին տեղը, դա մեր նպատակն է:
Երջանիկ մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Հաջողակ եմ, որ հայտնվել եմ մեծագույն ակումբում: Բայց միայն հաջողությունը քիչ է: Պետք է համառ աշխատանք եւ մեծ ձգտում: Ես սիրում եմ ֆուտբոլ»,- Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
F խմբում վերջին տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» 13 միավորով առաջին տեղում է, «Ռեալն» ունի 11 միավոր: Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:
Դեկտեմբերի 7-ին կայանալիք «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի