18:55 6 դեկտեմբերի, 2016Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը նման կլինի եզրափակիչի: Այդ խաղում կվճռվի խմբում առաջին տեղը զբաղեցնողի հարցը:
«Մենք խաղում ենք տանը եւ ցանկանում ենք ցուցադրել գերազանց խաղ: «Ռեալում» ոչ ոք չի մտածում շանսերի մասին, մենք մտադիր չենք զբաղվել մաթեմատիկայով: Պարզապես, ցանկանում ենք գրավել առաջին տեղը, դա մեր նպատակն է:
Երջանիկ մարդ եմ: Ես անում եմ այն, ինչ սիրում եմ: Հաջողակ եմ, որ հայտնվել եմ մեծագույն ակումբում: Բայց միայն հաջողությունը քիչ է: Պետք է համառ աշխատանք եւ մեծ ձգտում: Ես սիրում եմ ֆուտբոլ»,- Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
F խմբում վերջին տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» 13 միավորով առաջին տեղում է, «Ռեալն» ունի 11 միավոր: Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:
Դեկտեմբերի 7-ին կայանալիք «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.