16:04  +04,  6 դեկտեմբերի, 2016

Mundo Deportivo. «Ոսկե գնդակին» արժանացել է Ռոնալդուն

France Football-ի «Ոսկը գնդակին» այս տարի կարժանանա Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պարբերական նշում է, որ դեկտեմբերի 8-ին France Football-ի ներկայացուցիչները կժամանեն Արքայական ակումբ՝ Ռոնալդուի հետ հաղթողի ավանդական հարցազրույցն ու ֆոտոսեսիան անցկացնելու համար: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը դեկտեմբերի 12-ին է:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս տարի «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս