16:04 6 դեկտեմբերի, 2016France Football-ի «Ոսկը գնդակին» այս տարի կարժանանա Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է իսպանական Mundo Deportivo-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերական նշում է, որ դեկտեմբերի 8-ին France Football-ի ներկայացուցիչները կժամանեն Արքայական ակումբ՝ Ռոնալդուի հետ հաղթողի ավանդական հարցազրույցն ու ֆոտոսեսիան անցկացնելու համար: «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը դեկտեմբերի 12-ին է:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս տարի «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Պորտուգալիայի հավաքականի հետ՝ Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.