18:26  ,  3 դեկտեմբերի, 2016

«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Չելսիի» անգլիացի պաշտպան Գերի Կեհիլը գրավեց սեփական դարպասը, սակայն ընդմիջումից հետո բրազիլացիներ Դիեգո Կոստան ու Վիլիանը եւ բելգիացի Էդեն Ազարը կամային հաղթանակ պարգեւեցին լոնդոնցիներին: Ավելացված ժամանակում թիմերի միջեւ տեղի ունեցավ զանգվածային բախում, ինչի պատճառով կարմիր քարտ ստացան «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն:

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը հավաքեց 34 միավոր: «Մանչեսթեր Սիթին» ունի 30 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 1:3

Գերի Կեհիլ, 45 (ինքնագոլ) – Դիեգո Կոստա, 60, Վիլիան, 70, Էդեն Ազար, 90

Հեռացումներ՝ Սերխիո Ագուերո, 90+8, Ֆերնանդինյո, 90+8 (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում