18:37  ,  2 դեկտեմբերի, 2016

Ֆորմուլա1-ի չեմպիոն Նիկո Ռոսբերգն ավարտեց կարիերան

«Մարսեդեսի» գերմանացի մրցարշավորդ, Ֆորմուլա-1-ի նորընծա չեմպիոն Նիկո Ռոսբերգը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այդ մասին նա հայտարարել է Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի ունեցած Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ։

«Ես որոշել եմ ավարտել կարիերաս Ֆորմուլա-1-ում։ Նախորդ երկու տարիներին ես պարտվում էի Լյուիս Հեմիլթոնին, եւ դրանք շատ ծանր պահեր էին իմ կյանքում, բայց դրանք ավելի էին մեծացնում իմ մոտիվացիան։ Այս մրցաշրջանում ես ներդրեցի առավելագույնը։ Ես իրագործեցի իմ մանկական երազանքը եւ չեմ ցանկանում այլեւս ինձ նվիրել նույն նպատակին։ Ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»,- Նիկո Ռոսբերգի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Ֆորմուլա-1-ի չեմպիոնը 31 տարեկան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով