17:41  ,  1 դեկտեմբերի, 2016

ԱԱ. «Տաշիրը» կպայքարի երրորդ տեղի համար

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Տաշիրը» կպայքարի երրորդ տեղի համար: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշները 0:8 (3:30) հաշվով պարտվել են Իրանի «Ռազիին», հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Բրոնզե մեդալների համար «Տաշիրը» կմրցի ուկրաինական «Զդորովիե» թիմի հետ: Չեմպիոնի կոչման համար «Ռազիի» մրցակիցը կլինի ԱՄՆ-ի «Տիտան Մերկուրին»:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է:

Երկրորդ տարին անընդմեջ առաջնությանը մասնակցող «Տաշիրի» կազմում ընդգրկված են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61կ գ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում