14:02  ,  1 դեկտեմբերի, 2016

Դավիթ Թորոսյանը՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Դավիթ Թորոսյանը դարձյալ նշանակվել է բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովում հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դավիթ Թորոսյանը կփոխարինի Կարեն Աղամալյանին: Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի էր ունեցել հակառակը՝ Աղամալյանը փոխարինել էր Թորոսյանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում