Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային թիմի հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 85-րդն է, իսկ Ուզբեկստանը 62-րդ տեղում է: ԱԱ-2018-ի ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարում ուզբեկները 5 խաղում վաստակել են 9 միավոր եւ երրորդն են A խմբում (Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Քաթար, Չինաստան, Ուզբեկստան):
Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2010 թվականի մայիսի 25-ին: Երեւանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ էր դարձել Էդգար Մանուչարյանը , մեկ անգամ էլ աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: Ազգային թիմերն ընկերական խաղ անցկացրել են նաեւ 2001 թվականի փետրվարի 12-ին, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նախորդ խաղն անցկացրել էր նոյեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթելով Չեռնոգորիայի թիմին, որը չէր կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի