12:09 1 դեկտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային թիմի հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 85-րդն է, իսկ Ուզբեկստանը 62-րդ տեղում է: ԱԱ-2018-ի ընտրական փուլի ասիական գոտու մրցաշարում ուզբեկները 5 խաղում վաստակել են 9 միավոր եւ երրորդն են A խմբում (Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Քաթար, Չինաստան, Ուզբեկստան):
Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականները նախորդ անգամ հանդիպել են 2010 թվականի մայիսի 25-ին: Երեւանում կայացած ընկերական խաղում դաշտի տերերը հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ էր դարձել Էդգար Մանուչարյանը , մեկ անգամ էլ աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը: Ազգային թիմերն ընկերական խաղ անցկացրել են նաեւ 2001 թվականի փետրվարի 12-ին, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նախորդ խաղն անցկացրել էր նոյեմբերի 11-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթելով Չեռնոգորիայի թիմին, որը չէր կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.