Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ծննդյան օրը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նյու Յորքում ավարտված մրցամարտում Կարլսենը թայ-բրեյքում առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ` 3:1 հաշվով:
Արագ շախմատի առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Երրորդ պարտիայում Կարլսենը հաղթեց սեւ ֆիգուրներով, իսկ չորրորդ պարտիայում սպիտակներով նույնպես հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ դասական 12 պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի՝ 6:6: 10 պարտիա ավարտվել էր ոչ ոքի:
Մագնուս Կարլսենը նոյեմբերի 30-ին նշում է ծննդյան 26-ամյակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի
13:36 , 24 հոկտեմբերի 
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի