Ֆորմուլա-1-ի մասնակից թիմերի ղեկավարները տարվա լավագույն մրցարշավորդ են ճանաչել «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնին, որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ գրավելով երկրորդ տեղը, հաղորդում է BBC-ն: Չեմպիոն դարձավ «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը, որին թիմերի ղեկավարները չեն տվել նույնիսկ երկրորդ տեղը: Նրանց կարծիքով, Հեմիլթոնից հետո այս տարի երկրորդը «Ռեդ Բուլի» 19-ամյա ներկայացուցիչ, հոլանդացի Մաքս Ֆերստապենն է, իսկ Ռոսբերգը երրորդն է:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնն այս տարի 10 հաղթանակ է տարել 21 փուլերում: Ֆորմուլա-1-ի պատմության մեջ նա առաջինն է, որն ունենալով 7 հաղթանակից շատ՝ չի կարողանում դառնալ չեմպիոն: Ռոսբերգը չեմպիոն դարձավ՝ ունենալով 9 հաղթանակ Մեծ մրցանակներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի