21:20 30 նոյեմբերի, 2016Ֆորմուլա-1-ի մասնակից թիմերի ղեկավարները տարվա լավագույն մրցարշավորդ են ճանաչել «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնին, որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ գրավելով երկրորդ տեղը, հաղորդում է BBC-ն: Չեմպիոն դարձավ «Մերսեդեսի» գերմանացի մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը, որին թիմերի ղեկավարները չեն տվել նույնիսկ երկրորդ տեղը: Նրանց կարծիքով, Հեմիլթոնից հետո այս տարի երկրորդը «Ռեդ Բուլի» 19-ամյա ներկայացուցիչ, հոլանդացի Մաքս Ֆերստապենն է, իսկ Ռոսբերգը երրորդն է:
Հիշեցնենք, որ Հեմիլթոնն այս տարի 10 հաղթանակ է տարել 21 փուլերում: Ֆորմուլա-1-ի պատմության մեջ նա առաջինն է, որն ունենալով 7 հաղթանակից շատ՝ չի կարողանում դառնալ չեմպիոն: Ռոսբերգը չեմպիոն դարձավ՝ ունենալով 9 հաղթանակ Մեծ մրցանակներում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.