20:20  ,  24 նոյեմբերի, 2016

22-ամյա բռնցքամարտիկը մահացել է կարիերայի առաջին մենամարտից հետո

22-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Կուբա Մոչիկը մահացել է սիրողական ռինգում անցկացրած առաջին մենամարտից հետո, հաղորդում է բրիտանական Mirror-ը։ Երրորդ ռաունդում լեհական ծագումով մարզիկը մի քանի հարված է ստացել գլխին։ Նա կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Նա մահացել է առանց գիտակցության գալու։ Ենթադրվում է, որ մահվան պատճառը եղել է ուղեղի արյունազեղումը։

Հիշեցնենք, որ արդեն երեք տարի սիրողական բռնցքամարտում եւս մարզիկները հանդես են գալիս առանց սաղավարտի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում