23:13  ,  9 հուլիսի, 2012

Ռոջեր Ֆեդերեր. Ինձ ոգեւորում էին մեծագույն մարզիկների օրինակները

Ինձ շատ էին ոգեւորում տարբեր մարզաձեւերի մեծագույն ներկայացուցիչների օրինակները, ասել է շվեյցարացի թենիսիստ, «Ուիմբլդոնի» 7-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը:

«Դա Փիթ Սամփրասն է, Ստեֆան Էդբերգը, Բորիս Բեքերը, Մայքլ Ջորդանը, Թայգեր Վուդը, Վալենտինո Ռոսին: Նրանց օրինակները ինձ օգնում էին առաջ շարժվել: Ոչ թե բավարարվել աշխարհի առաջին ռակետի կամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի չեմպիոնի կոչումով, այլ ձգտել ինչ-որ ավելի մեծ բանի: Երբեմն` գիտակցելու համար, որ շատ բան է հնարավոր, պետք է հիշել նրանց, ովքեր մեծ արդյունքների են հասել եւ եղածով չեն բավարարվել»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում Tennis.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում