23:14  ,  9 հուլիսի, 2012

Դեւիդ Հեյի բաց մարզումը

Հուլիսի 14-ին Լոնդոնի «Ափթոն Պարկում» Դերեկ Չիսորայի (15-3, 9 նոկաուտ) հետ մենամարտից առաջ բաց մարզում է անցկացրել Դեւիդ Հեյը (25-2, 23 նոկաուտ):

Հիշեցնենք, որ Հեյի մարզչական շտաբը մարզումների համար պատվիրել է բռնցքամարտիկի թաթ-ձեռնոցներ, որոնց վրա պատկերված է Դերեկ Չիսորայի գլուխը եւ գրված է «Անհաջողակ»:

Բացի այդ Հեյը Չիսորային խոստացել է անցկացնել այնպիսի մենամարտ, որը նա երբեք չի մոռանա: Հեյը խոստովանել է, որ փետրվարին Մյունխենում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո իր վերաբերմունքը Չիսորայի նկատմամբ մնում է նույն խիստ բացասականը:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական կոմիտեն արգելել է մենամարտի անցկացումը, սակայն կազմակերպիչներին օգնության է եկել Լյուքսեմբուրգի բռնցքամարտի ֆեդերացիան, որը արտոնագրեր է տրամադրել Մեծ Բրիտանիայում որակազրկված բռնցքամարտիկներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում