22:13  ,  9 հուլիսի, 2012

Ջի Սուն Պակը պաշտոնապես դարձավ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» խաղացող

Հուլիսի 9-ին «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարավկորեացի կիսապաշտպան Ջի Սուն Պակի տեղափոխության մասին:

Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: 31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ջի Սուն Պակը հոլանդական ՊՍՎ-ից «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2005թ.: Անգլիական թիմի կազմում նա անցկացրել է 233 հանդիպում եւ խփել 27 գնդակ: 2011/12-ի մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի հիմնական կազմում Անգլիայի Պրեմիեր-լիգայի շրջանակներում ընդամենը 10 անգամ է խաղադաշտ մտել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով