21:24  ,  9 հուլիսի, 2012

Տուր դե Ֆրանս. Ուիգինսը ամրապնդեց իր դիրքերը

Sky թիմի բրիտանացի հեծանվորդ Բրեդլի Ուիգինսը հաղթանակ տարավ Տուր դե Ֆրանս բազմօրյա խճուղային հեծանվավազքի 9-րդ փուլում (Արկ-է-Սենանս – Բեզանսոն, 41,5 կմ, անհատական մեկնարկ) եւ ընդհանուր հաշվարկում ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Բրիտանացին այդ տարածությունն անցավ 51 րոպե 24 վայրկյանում եւ 35 վայրկյանով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իր թիմակից եւ հայրենակից Քրիստոֆեր Ֆրումին: Երրորդը շվեյցարացի Ֆաբիան Կոնչելարն էր (RadioShack):

Խճուղային հեծանվավազք. Տուր դե Ֆրանս. 9-րդ փուլ

Արկ-է-Սենանս – Բեզանսոն, 41,5 կմ, անհատական մեկնարկ

1. Բրեդլի Ուիգինս (Մեծ Բրիտանիա, Sky) + 51,24

2. Քրիստոֆեր Ֆրումը (Մեծ Բրիտանիա, Sky)  +0,35

3. Ֆաբիան Կոնչելար (Շվեյցարիա, RadioShack)  +0,57 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում