Հուլիսի 9-ին Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը եւ գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետրենկոն թիմի մարզաբազայի կոնֆերանս-սրահում ներկայացրել են հինգ նորեկներին, որոնց թվում նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանին:
Վարդան Իսրայելյանը պատմել է նորեկների, նրանց մարզական կարիերայի մասին: Գլխավոր մարզիչը խոսել է նրանց խաղային որակների մասին. «Մակրիդիսը միանշանակ թիմի ուժեղացում է: Սաշա Մուսիենկոն Չերնովիցկի «Բուկովինայի» առաջատարն էր: Արտակ Եդիգարյանը Հայաստանի հավաքականի խաղացող է: Մենք պայմանագիր ենք ստորագրել նաեւ երկու երիտասարդ խաղացողների` Միրոշնիկի եւ Դեգտյարովի հետ. նրանք թիմի հեռանկարն են»:
Վլադիմիր Պետրենկոն նաեւ նշել է, որ Ավստրիայում ուսումնամարզական հավաքից հետո երեք խաղացող վնասվածքներ ունեն: Մասնավորապես, Կառլեն Մկրտչյանը քթի վիրահատությունից հետո բարդություններ ունի:
Անդրադառնալով այն լուրերին, որ «Մետալուրգ» կարող է տեղափոխվել Դավիթ Մանոյանը, թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ Մանոյանը գտնվում է «Կուբանում», հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում