17:44  ,  9 հուլիսի, 2012

Թայգեր Վուդսը կկորցնի առաջին հորիզոնականը

Նոյեմբերի 1-ից ամերիկյան գոլֆիստ Թայգեր Վուդսը այլեւս չի լինելու RGA Tour-ի (Պրոֆեսիոնալ գոլֆիստների ասոցիացիա) վարկանիշի առաջին համարը:

Վարկանիշը ձեւավորվում է վերջին երկու տարում խաղացողի մրցելույթների արդյունքներով: Կես տարի մրցաշարերի չմասնակցելով, Վուդսը բավական շատ միավորներ էր կորցրել: Պատճառը նրա վնասվածնքներն էին ու ընտանեկան խնդիրները, հաղորդում է Expressen-ը:

Հիշեցնենք, որ Վուդսը առաջին հորիզոնականում է գտնվում հինգ տարի: Նա նաեւ համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում