Իտալիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա ռմբարկու Մարիո Բալոտելին հանգիստն անցկացնում է ֆրանսիական Սեն Տրոպեում։
Բալոտելին մոռացել է մարզավիճակի մասին եւ հանգիստն անցկացնում է գեղեցկուհիների հետ՝ շամպայն խմելով եւ նարգիլե ծխելով։
Նշենք, որ մի քանի օր առաջ Բալոտելիի նախկին ընկերուհի Ռաֆայելա Ֆիկոն հայտարարել էր, որ հղի է ֆուտբոլիստից։ Բալոտելին պատասխանեց, որ Ֆիկոյի հետ հարաբերությունները խզել է ապրիլին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում