«Արսենալի» երկրպագուները պաշտում են Ռոբինին: Ինչո՞ւ նա պետք է պարտադիր հեռանա, ասել է Անգլիայի հավաքականի եւ «Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը` մեկնաբանելով «Արսենալի» հոլանդացի հարձակվող Վան Պերսիի որոշումը. չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:
«Եվ դա այն բանից հետո, որ նա հասել է այն ամենին, ինչ ցանկացել է. դարձել է թիմի ավագ, մարդ, որի յուրաքանչյուր ակնթարթը խաղադաշտում «Արսենալի» մարզաշապիկով երկրպագուների մոտ հիացմունք է առաջացնում:
Կարծում եմ, որ նա սխալ վարվեց` որոշելով լքել «Արսենալը»,- Կիոունի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում