12:16  ,  9 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Սիթին» Վան Պերսիին առաջարկում է 7,5 միլիոն եվրո աշխատավարձ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» շարունակում են մրցակցել  Լոնդոնի «Արսենալի» հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսիի համար:

«Սիթին» հոլանդացուն առաջարկում է տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Յուվենտուսը»` 4,5 միլիոն եվրո:

Ռոբին վան Պերսին հանգիստը Կարիբյան ծովում ընդհատել է եւ վերադարձել է Լոնդոն Արսեն Վենգերի եւ ակումբի գլխավոր մենեջեր Իվան Գազիդիսի հետ բանակցելու համար, հաղորդում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով