11:46  ,  9 հուլիսի, 2012

Մեկնարկում է Ջոն Թերիի դատավարությունը

Հուլիսի 9-ին կսկսվի դատավարությունը Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի 31-ամյա պաշտպան Ջոն Թերին դեմ: Ֆուտբոլիստը մեղադրվում է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի դեմ ռասիստական արտահայտություններ անելու մեջ:

Միջադեպը տեղի էր ունեցել 2011թ. հոկտեմբերի 23-ին «Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Չելսի» հանդիպման (1:0) ժամանակ: Խաղից հետո Ֆերդինանդը հայտարարեց, որ Թերին իր հասցեին ռասիստական բնույթի վիրավորական արտահայտություններ է արել:

Անգլիայի հավաքականի նախկին ավագը հերքում է մեղադրանքները: Մեղավոր ճանաչվելու դեպքում Թերին կվաճերի 2500 ֆունտ ստերլինգ տուգանք, հաղորդում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով