Ես հեռացել եմ «Բարսելոնայից» բարձր հարկերի պատճառով, հայտարարել է 32-ամյա կիսապաշտպան Սեյդու Կեյտան (Մալի)` մեկնաբանելով իր տեղափոխությունը չինական «Դալյան Աերիբին» ակումբ:
«Ամենահեշտ որոշումներից չէր: Ես խաղում էի աշխարհի լավագույն թիմում եւ ցանկանում էի մնա, բայց հարկերը 24 տոկոսից բարձրացվեցին մինչեւ 43 տոկոս, իսկ ակումբը չառաջարկեց ցանկալի ֆինանսական պայմաններ:
Ես կարծում եմ` ճակատագրի հարց է: Հեռանում եմ, բայց միայն շնորհակալական խոսքեր ունեմ «Բարսելոնային»: Ես տվել եմ ակումբին, ինչ կարողացել եմ: Իմ սրտի մի մասը միշտ կմնա «Բարսելոնայում»: Այստեղ անցկացրած չորս տարիները պարզապես ֆանտաստիկ էին», - կիսապաշտպանի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում