09:27  ,  9 հուլիսի, 2012

Ուիմբլդոն-2012. Ռոջեր Ֆեդերերը կրկնեց Փիթ Սամփրասի ռեկորդը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 7-րդ անգամ նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը: Իր 8-րդ ուիմբլդոնյան եզրափակիչում Ֆեդերերը չորս խաղափուլում 4:6, 7:5, 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ:

Ֆեդերերը կրկնեց ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը: Ամերիկացին եւս յոթ անգամ հաղթել է Ուիմբլդոնի եզրափակիչներում:

Շոտլանդացի Էնդի Մարեյը 1938 թվականից հետո առաջին բրիտանացիներին էր, ում հաջողվել էր դուրս գալ Ուիմբլդոնի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում