18:04  ,  7 նոյեմբերի, 2016

Ռոնալդու. Վերջին պայմանագիրս չէ, խաղալու եմ մինչեւ 41 տարեկան

Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: 31-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբում կխաղա մինչեւ 2021 թվականը:

«Կասկածներ չունեի «Ռեալում» մնալու եւ աշխարհի լավագույն ակումբի հետ պատմությունը շարունակելու վերաբերյալ: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի չեմպիոնությունը, «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը՝ երազանք-տարի է: Ես երջանիկ եմ եւ ցանկանում եմ մնալ այստեղ, բայց սա չի լինի իմ վերջին պայմանագիրը ֆուտբոլում: Ցանկանում եմ խաղալ մինչեւ 41 տարեկան»,- ասել է Ռոնալդուն պայմանագիրը կնքելուց հետո տեղի ունեցած ասուլիսում:

2009 թվականին 94 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» տեղափոխված Ռոնալդուն Արքայական ակումբի կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի 360 հանդիպման եւ խփել 371 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս