18:04 7 նոյեմբերի, 2016Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: 31-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբում կխաղա մինչեւ 2021 թվականը:
«Կասկածներ չունեի «Ռեալում» մնալու եւ աշխարհի լավագույն ակումբի հետ պատմությունը շարունակելու վերաբերյալ: Հաղթանակը Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի չեմպիոնությունը, «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը՝ երազանք-տարի է: Ես երջանիկ եմ եւ ցանկանում եմ մնալ այստեղ, բայց սա չի լինի իմ վերջին պայմանագիրը ֆուտբոլում: Ցանկանում եմ խաղալ մինչեւ 41 տարեկան»,- ասել է Ռոնալդուն պայմանագիրը կնքելուց հետո տեղի ունեցած ասուլիսում:
2009 թվականին 94 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» տեղափոխված Ռոնալդուն Արքայական ակումբի կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի 360 հանդիպման եւ խփել 371 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.