Մեծ ցանկություն ունեմ խաղալ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում: Հարկ եղած դեպքում կտեղափոխվեմ նաեւ հայկական որեւէ ակումբ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանական «Օյսկիրխեն» ակումբի 18-ամյա ֆուտբոլիստ Հարություն Գարինյանը, որն օրերս Գերմանիայում մինչեւ 19 տարեկանների Mittelhrein լիգայում ճանաչվել է շաբաթվա լավագույն պաշտպան։
«Ֆուտբոլ խաղում եմ 6 տարեկանից։ Գերմանիայում զարգանալու, աճելու տեղ շատ կա, բայց ցանկանում եմ խաղալ իմ հայրենիքում։ Մեծ ցանկություն ունեմ հանդես գալ Հայաստանի Մ-19 հավաքականում եւ հարկ եղած դեպքում նույնիսկ կտեղափոխվեմ հայկական որեւէ ակումբ։ Հնարավորություն ունեցել եմ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում մասնակցել երկու խաղերի, երկուսն էլ՝ Սլովակիայի դեմ։
Այս պահին խաղում եմ գերմանական «Օյսկիրխեն» ակումբում։ Օրերս մինչեւ 19 տարեկանների Mittelhrein առաջնությունում 15 թիմերի մեջ ճանաչվեցի շաբաթվա լավագույն պաշտպան: Ընդգրկվեցի նաեւ 11 լավագույն խաղացողների մեջ»,- զրույցում ասաց Հարություն Գարինյանը։
Գարինյանը ծնվել է Գերմանիայում: Խաղացել է գերմանական «Վիկտորիա Քյոլն» (2013-2014), «Ֆորտունա Քյոլն» (2014-2015), «Մյոնխենգլադբախ» (2015-2016) ակումբներում, իսկ այս տարվա սկզբնամասում միացել է «Օյսկիրխեն» թիմին։ 180 սմ հասակ ունեցեղ ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի