11:16  ,  19 հոկտեմբերի, 2016

Սարգիս Ադամյանը շարունակում է գոլեր խփել Գերմանիայում

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) 15-րդ տուրում «Շտայնբախը» 1:1 հաշվով է ավարտել «Կիկերս Օֆենբախի» դեմ արտագնա խաղը, հայտնում է ակումբի կայքը:

Հյուրերի կազմում հաշիվը 34-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել է 87 րոպե եւ ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 10-ի:

15-րդ տուրից հետո «Շտայնբախը» 27 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում