18:44  ,  14 հոկտեմբերի, 2016

Իսպանիայի Գավաթ. «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Աթլետիկոյի» մրցակիցները

Տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը: Չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնան» կմրցի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էրկուլեսի» հետ:

Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի երրորդ դիվիզիոնի «Լեոնեսան», Մադրիդի «Աթլետիկոյինը»՝ երրորդ դիվիզիոնի «Գիխուելոն»:

Առաջին հանդիպումները նոյեմբերի 30-ին են, պատասխան խաղերը՝ դեկտեմբերի 21-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Տոլեդո» (երրորդ դիվիզիոն) - «Վիլյառեալ»

«Ֆորմենտերա» (IV) - «Սեւիլիա»

«Լեոնեսա» (III) - «Ռեալ Մադրիդ»

«Էրկուլես» (III) - «Բարսելոնա»

«Գիխուելո (III) - «Աթլետիկո Մադրիդ»

«Ռասինգ (III) - «Աթլետիկ Բիլբաո»

«Մուրսիա» (II) - «Սելտա»

«Կորդոբա» (II) - «Մալագա»

«Վալյադոլիդ» (II) - «Ռեալ Սոսյեդադ»

«Ուեսկա» (II) - «Լաս Պալմաս»

«Խիմնաստիկ Տարագոնա» (II) - «Ալավես»

«Ալկորկոն» (II) - «Էսպանյոլ»

«Սպորտինգ Խիխոն» - «Էյբար»

«Գրանադա» - «Օսասունա»

«Լեգանես» - «Վալենսիա»

«Բետիս» - «Դեպորտիվո»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում