23:33  ,  13 հոկտեմբերի, 2016

Վարուժան Սուքիասյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը հայտնում է, որ մարզիչը հրաժարական է տվել:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում ռումինացիներից կրած 0:5 հաշվով տնային պարտությունից հետո Սուքիասյանը հայտնել էր, որ եթե ՀՖՖ-ն պահանջի, ինքը հրաժարական կտա: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Վարշավայում 1:2 հաշվով պարտվեց Լեհաստանին թիմին:

Վարուժան Սուքիասյանը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին էր գլխավորել Հայաստանի հավաքականը, որում աշխատել էր նաեւ 2000-2001-ը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացրեց 7 հանդիպում՝ կրելով 4 պարտություն (Չեխիա՝ 0:3, Դանիա՝ 0:1, Ռումինիա՝ 0:5, Լեհաստան՝ 1:2), տանելով 2 հաղթանակ (Գվատեմալա՝ 7:1, Էլ Սալվադոր՝ 3:0) եւ մեկ հանդիպում ավարտելով ոչ ոքի (Բելառուս՝ 0:0): Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայկական թիմը 3 խաղում կրել է նույնքան պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում