20:12  ,  2 հոկտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը հաղթեց միանձնյա առաջատարին

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց միանձնյա առաջատար Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 34-րդ քայլում:

Հայկական շախմատի առաջատարն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 3.5 միավոր: Գիրին ունի 4 միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հոկտեմբերի 3-ին Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է: Հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում