20:12 2 հոկտեմբերի, 2016Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց միանձնյա առաջատար Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 34-րդ քայլում:
Հայկական շախմատի առաջատարն առաջին հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 3.5 միավոր: Գիրին ունի 4 միավոր: Տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել:
Հոկտեմբերի 3-ին Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է: Հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.